Տրիոլետ
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։
- Համացանցի օգնությամբ պարզիր, թե ինչ է տրիոլետը:
Ութ տողանի բանաստեղծություն, որի 4-րդ և 7-րդ տողերը կրկնում են առաջինը, իսկ 8-րդը՝ երկրորդը, որով ամբողջ բանաստեղծությունն ունենում է երկու հանգ:
- Ներկիր այն տողերը, որոնք հուշում են, որ գարուն է:
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
- Ի՞նչ տրամադրություն է արտահայտված բանաստեղծության մեջ:
Գունավոր,ուրախ,տաք,երջանիկ․․․․․․․
- Բանաստեղծությունը կարդա այնպես, որ հնչի՝ ա) տխուր, բ) հիացական, գ) վախեցած
👍🏻
- Ինչպիսի՞ն կարող է լինել գարունը՝ կանաչ, թիթիզ….
Բողբոջոտ,ծաղկազարդ,պայծառ,կանաչ,գեղեցիկ։


