Ի՞նչ գրքեր ես կարդացել առաջին ուսումնական շրջանում, ո՞րն է քո կարդացած ամենահետաքրքիր գիրքը, ինչո՞ւ։
Ես կարդացել եմ <<Հարրի Փոթերը >> գրքի առաջին մասը <<Փիլիսսոփայական քարը>>։ Այն շա՜ատ հետաքրքիր է։ Իսկ հիմա ես կարդում եմ մաս 2-ը <<Գաղտնիքների սենյակը>>։
Ի՞նչ բանաստեղծություններ ես սովորել առաջին ուսումնական շրջանում, թվարկիր՝ կցելով տեսանյութերի կամ ռադիոնյութերի հղումները։
Գետակը
Ծառեր թփեր
Ճանապարհ-
Հայաստան ասելիս
Ձկնիկն առվին խուտուտ տվեց
Իմ պապը
Շարական
Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր մայրենի լեզվից քանի՞ նյութ ես հրապարակել բլոգում։
Ես տեղադրել եմ 42 նյութ մայրենիից։
Ո՞րն է ամենահետաքրքիր նախագիծը, որ կատարել ես մայրենի լեզվից:
Ինձ հետաքրքրում է Կոմիտասյան նախագիծը։
Լեզվաբանական ամսագրում քո նյութերից կա՞ն։ Ամսագրի ո՞ր համարն ես կարդացել, ո՞ր նյութն է քեզ շատ դուր եկել:
Ոչ, ես Լեզվաբանական ամսագրում նյութ չունեմ։Ինձ դուր է եկել Արսինե Կարապետյանի տրմաբանական հարցերը։
Ո՞ր ամիսների ֆլեշմոբներին ես մասնակցել։
Ես մասնակցել եմ Մայրենիի բոլոր ֆլեշմոբներին։
Մայրենիի դասընթացի տարբեր գործունեություններից՝ ընթերցանություն, լեզվական աշխատանք, բանաստեղծությունների ուսուցում․․․․, ամենից շատ ո՞րն է քեզ համար օգտակար ու հետաքրքիր եղել, ինչո՞ւ։
Ինձ միշտ դուր է եկել ընթերցանությունը, սակայն կան դեպքեր որ գրավոր աշխատանքն ավելի հետաքրքիր է եղել։
Մայրենիի առաջադրանքները կատարելիս տան անդամներից քեզ ո՞վ է օգնում և ի՞նչ հարցում։
Տանը մայրիկը, իսկ երբ հայրիկը տանն է հայրիկը։ Ես մայրիկին շա՜տ հարցեր եմ տալիս և նա ինձ օգնում է։ Հայրիկը օգնում է շարադրության ժամանակ, բայց նա հազվադեպ է տանը լինում և ես շատ շարադրություներ ինքնուրույն եմ գրել։
Մայրենիի դասընթացի աշխատանքներից ո՞րն ես ավելի սիրով ու հեշտությամբ կատարում, ո՞ր աշխատանքները կատարելիս ես դժվարանում կամ քեզ համար հետաքրքիր չեն:
Ինչպես ասացի ես սիրում եմ կարդալ նաև ես շատ սիրում եմ դասարանական աշխատանքներ։ Ես ոչ մի դժվարություններ չունեմ ։ Մեր մայրենի լեզվի աշխատնաքները շատ հետաքրքիր են